Features
Post informations
Category News & Announcements
Author vozni
Published on BARBARIANS
General Informations
Creation date December 13, 2013
Views 1182
Comments 0
Likes 0
Language English
Confidentiality Public



Type

Subject

Description




Your request has been sent to the content admin. here

Սթրայքբոլ. կատաղի մարտ՝ պլաստմասե գնդակներով (տեսանյութ, ֆոտոշարք)

Հավանաբար, քչերը գիտեն, որ Հայաստանում գործում է սթրայքբոլի թիմ: Սթրայքբոլը (Airsoft) ռազմական-տակտիկական մարզաձև է, որի մասնակիցները խաղային սցենարներով «վնասազերծում», «վերացնում» են հակառակորդ թիմի անդամներին և այդ ամենն իրականացվում է իրական մարտական զենքերի կրկնօրինակը հանդիսացող զենքերի օգնությամբ, որոնք պլաստմասե փամփուշտ-գնդակներ են կրակում:

Մարտի դաշտում հաճախակի կիրառվում են ռազմական տակտիկական լուծումներ՝ առաջադրանքները նախապես որոշված ժամանակահատվածում կատարելու համար: Մասնակիցները օգտագործում են ժամանակակից տարբեր ռազմական ստորաբաժանումների պարագաների ու տեխնիկայի կրկնօրինակներ՝ փորձելով ամբողջովին նմանվել այս կամ այն ուժային կառույցի ստորաբաժանմանը:

Սթրայքբոլը Հայաստան է մուտք գործել "Barbarians” (Բարբարոսներ) թիմի ջանքերով: Սթրայքբոլի հայկական “Barbarians” թիմը հիմնադրվել է 2008 թվականին Սերգեյի ու Գրիգորի (Արջի ու Ոզնու) կողմից: Այժմ թիմը կազմված է 12 մասնակցից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կոչումը, մասնագիտացումն ու ստորաբաժանումը: Թիմի ներսում գլխավոր արժեքներն են ազնվությունը, թիմային ոգին, պատիվը, աշխատասիրությունը, վստահությունն ու հավատարմությունը, ինչպես նաև հումորի զգացումը: Նշենք, որ Հայաստանում Սթրայքբոլը սկսել է տարածվել 2008 թվականի սկզբին: Հայաստանում սպորտաձևի տարածմանը նպաստել է Մովսես Գորգիսյանի անվան Սթրայքբոլի ֆեդերացիան, որը ստեղծվել է 2011թթ: Էքստրիմի յուրքանչյուր սիրահար կարող է մասնակցել «մարտական գործուղություններին»՝ նախապես համաձայնեցնելով իր մասնակցությունը կազմակերպիչների հետ:

Հավելենք, որ Սթրայքբոլը ծագել է Ճապոնիայում, ապա տարածվել Հոնկոնգում և Չինաստանում: Մարտի համար կրկնօրինակվում են թե ժամանակակից իրական զենքերը, թե պատմության գիրկն անցած այս կամ այն հայտնի զենքը: Զենքերը կրկնօրինակվում են ոչ միայն արտաքին տեսքով, այլև քաշով ու տեխնիկական տվյալներով:

Comments
vozni







This content will be permanently deleted. Are you sure?

This content will be permanently deleted. Are you sure?

I certify i have the right to distribute this contents and they do not violate the Terms of Use

Description


This resource will be permanently deleted.
Are you sure?

Are you sure that you want to delete this photo?

Message